00:00:00

ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը մասնակցել է ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստին

01:48, 17 սեպտեմբեր 2020 Քաղաքականություն

Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։ Հայկական կողմից նիստին մասնակցել են ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակիցներ։ Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Հանդիպմանը ԱԱՏՄ կողմից մասնակցել է ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը։ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհուրդը հիմնվել է 2015թ. մայիսի 7-ին ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագրով` հայ-ամերիկյան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, խոչընդոտների բացահայտման, կողմերի միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման ու դիվերսիֆիկացման նպատակով: ՀՀ առևտրաշրջանառությունը ՄՆ հետ 2019 թվականին կազմել է 334.23 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 47.8%-ով (2018 թվականին կազմել է 226.06 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին արտահանումը ՀՀ-ից Միացյալ Նահանգներ կազմել է 53.91 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 13.1 %-ով (2018 թվականին կազմել է 47.68 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին Միացյալ Նահանգներից ՀՀ ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 280.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 57.1%-ով (2018 թվականին կազմել է 178.39 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին ՀՀ-ից Միացյալ Նահանգներ արտահանված առավելագույն մաքսային արժեք ունեցող հիմնական ապրանքները եղել են՝ ալյումինե նրբաթիթեղը, ադամանդը, պղնձի թափոնը և ջարդոնը, ալկոհոլային խմիչքները, ոսկերչական իրերը, պահածոյացված միրգն, ընկուզեղենը, հատապտուղները։ 2019 թվականին Միացյալ Նահանգներից ՀՀ հիմնականում ներմուծվել են հետևյալ ապրանքատեսակները՝ մարդատար ավտոմեքենաներ, բժշկական սարքավորումներ, արհեստական թելերից լարան, ընտանի թռչնի միս և մսամթերք, դեղամիջոցներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր