00:00:00

Անվճար փաստաբանական ծառայություն՝ ԶՈւ-ում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին

15:39, 16 սեպտեմբեր 2020

Այսօրվա ԱԺ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Ըստ նախագծի՝ ԶՈւ-ում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին պետք է տրամադրվի անվճար փաստաբանական ծառայություն: «Զինված ուժերում մահացած զինծառայողների հարազատները պարբերաբար բարձրաձայնել են պետության կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցը, որով պայմանավորված իրենց իրավունքների պաշտպանությունը հանրային պաշտպանի գրասենյակի կողմից այնպես կկազմակերպվի, որ ապահովի յուրաքանչյուր շահառու հանդիսացող անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր