00:00:00

Բոլորը գիտեն, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, այդ պատճառով լռում են. Անի Սամսոնյան

12:46, 16 սեպտեմբեր 2020

Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, նրան անվստահություն հայտնելու հարցն ամենաբնական պահանջն է հանրության կողմից, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։ «Տեսեք, թե ինչ է կատարվում հանրակրթական դպրոցներում, տեսեք, թե ինչ է կատարվում բուհերում, գիտության հետ, մշակույթի և սպորտի մասին պարզապես կարող ենք լռել։ Այս բոլոր հարցերի մասին այսօր խոսելու ենք և ներկայացնելու ենք, որ մարդը 2 տարվա ընթացքում բացի գիտական, մանկավարժական հանրույթի նկատմամբ հեգնանքից, ծաղրանքից, հրապարակային և ոչ հրապարակային նվաստացումներից ոչինչ չի արել», - ասաց Անի Սամսոնյանը։ Նա նշեց, թե այն բոլոր բարեփոխումները, որոնք պետք է իրականացվեին, չեն կատարվել։ «Մենք հակառակն ենք տեսնում, որ բուհերում քաոս է։ Երբ նա այդ պաշտոնը ստանձնեց և հայտարարեց, թե ինքն ապաքաղաքականացնելու է ուսումնական հաստատությունները, դա ևս չի աշխատել», - ասաց Անի Սամսոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր