00:00:00

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն համեմատաբար կայուն է

21:35, 15 սեպտեմբեր 2020 Տնտեսություն

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կազմել է 485.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 576.60 դրամ (նվազել է 0.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.86  դրամ (աճել է 1.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.46 դրամ (մնացել է անփոփոխ): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 419.49 դրամ, ոսկի՝ 30,561.75 դրամ, պլատին՝ 14,776.11 դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր