00:00:00

Ալեն Սիմոնյանը գրեթե բացառում է, որ Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ նախագահ

15:00, 15 սեպտեմբեր 2020

Ես նման հնարավորությունը գրեթե բացառում եմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր համարում է արդյո՞ք այն, որ ՍԴ նոր կազմի կողմից ՍԴ նախագահ ընտրվի Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն ՍԴ դատավորներ ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Արթուր Վաղարշյանին ու Էդգար Շաթիրյանին: «Ես դա տրամաբանական չեմ համարում: Բացառում եմ, որովհետեւ ճգնաժամը ստեղծվել էր նաեւ այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվել էր ՍԴ դատավորի պաշտոնում»,-ասել է նա:
Ամեն դեպքում Սիմոնյանը պնդում է, որ այդ հարցը չեն քննարկել նորընտիր դատավորների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր