00:00:00

ՍԴ-ն ունի երեք նոր դատավոր

12:53, 15 սեպտեմբեր 2020

Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներ ընտրվեցին Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և էդգար Շաթիրյանը։ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավոր։ Արթուր Վաղարշյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86, դեմ՝ 1 պատգամավոր։ Էդգար Շաթիրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85, դեմ՝ 3 պատգամավոր։ ՍԴ դատավորները պետք է ԱԺ-ում երդվեն ու ստանձնեն իրենց լիազորությունները։ Նշենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ ԱԺ պատգամավորների 3/5-ի ձայները: Սահմանադրական դատարանում 3 տեղ թափուր էր մնացել սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ 12 տարուց ավելի ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարածների լիազորությունները դադարեցվեցին: ՍԴ կազմը համալրելուց հետո ՍԴ-ն կընտրի նաեւ ՍԴ նախագահ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր