00:00:00

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 340 է

15:40, 15 սեպտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 4 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 039 փորձանմուշի հետազոտություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր