00:00:00

«Տարրական գիտելիքներ չունե՛ք», «չե՛մ թողնի՝ խոսեք». թեժ բանավեճ՝ Սամսոնյանի և Ղազարյանի միջև

23:58, 14 սեպտեմբեր 2020

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում քննադատեց ԿԳՄՍ նախարարության կրթական նոր չափորոշիչները: Հարցազրույցի ընթացքում հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը և Անի Սամսոնյանն սկսեցին բանավիճել թեմայի վերաբերյալ: «Դուք տարրական գիտելիքներ չունեք այդ ոլորտի մասին»,- դիմելով Սամսոնյանին՝ ասաց Պ. Ղազարյանը: Նա եթերի ընթացքում ցանկանում էր Սամսոնյանին «նվիրել» ԿԳՄՍՆ-ի ուղեցույցը չափորոշիչների վերաբերյալ, փոխարենը պատգամավորը հայտնեց, որ կարդացել է ուղեցույցը: Սամսոնյանի հարցին, թե «կթողնե՞ք ես խոսեմ», Ղազարյանն արձագանքեց. «Չէ, չեմ թողնի»: «Պարո՛ն Ղազարյան, Դո՞ւք եք իմ հյուրը, թե՞ ես եմ Ձեր հյուրը»,- փոխարենը ասաց ԼՀԿ-ական պատգամավորը: Հաղորդավարը հյուրին մեղադրեց սուտ տեղեկություններ տարածելու մեջ: Պատգամավոր Անի Սամսոնյանն էլ իր հերթին կրկին հայտարարեց, որ Ղազարյանի էմոցիոնալ պահվածքը ապացուցում է, որ վերջինը կողմնակալ է. կա շահերի բախում, քանի որ նրա կինը՝ Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ փոխնախարարն է և ներգրավված է կրթական չափորոշիչների աշխատանքներում: Ի պատասխան Ղազարյանն ասաց. «Ի՞նչ կապ ունի կինը: Ուզում ա՝ հորեղբորս տղեն լինի»: Մանրամասները՝ տեսանյութում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր