Նոր ուսումնական տարվա սկզբին, հավատարիմ մնալով Ամուլսարի հարակից համայնքների կայուն զարգացմանն ուղղված քաղաքականությանը և դիտարկելով Ամուլսարի շրջակա համայնքները որպես առաջնային և երկարաժամկետ գործընկերներ և աշխատուժի հիմնական աղբյուր, «Լիդիան Արմենիա»-ն Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ/Կեչուտ համայնքներում վերսկսում է կրթաթոշակների տրամադրման ծրագիրը:
Ընկերությունը բարձր է գնահատել և գնահատում երիտասարդության և բարձրագույն կրթության դերը համայնքների զարգացման գործընթացում: Ուստի, չնայած Ամուլսարի շուրջ շարունակվող ապօրինություններին, «Լիդիան»-ը շարունակելու է աջակցել ապօրինության հետևանքով սոցիալական խնդիրների առաջ հայտնված ծնողներին և ուսանողներին:
Ծրագրի շրջանակներում «Լիդիանը» կտրամադրի նշված համայնքներից հայաստանյան ցանկացած լիցենզավորված ԲՈՒՀ-ում ուսանող կամ ուսանել պատրաստվող 15 ուսանողի ուսման վարձը:
Նախապատվությունը կտրվի երկրաբանության, քիմիայի, հանքագործության, մետալուրգիայի և բնապահպանության ոլորտներում ստացիոնար և հեռակա կրթություն ստացող առաջին 15 դիմումատու ուսանողներին: