00:00:00

Չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը. Մակունց

20:47, 14 սեպտեմբեր 2020 Քաղաքականություն

Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով եւ մոտեցումների առումով շտկումներ մտցնելու, քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: «Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին: Առաջիկայում եւս քննարկում կունենանք նախարարի հետ եւ մեր դիտարկումները կներկայացնենք»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր