Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները նվազեցնելու, սպասարկման որակի բարձրացման և սպասարկման կենտրոններում կուտակումները բացառելու նպատակով, Կենտրոնական բանկի և այլ մարմինների հետ պարտապանին պատկանող մեկից ավելի հաշիվների միաժամանակ արգելադրումը նման անհրաժեշտության բացակայության դեպքում բացառելու, աշխատավարձն ամբողջությամբ արգելադրելը բացառելու և այլ անհարմարությունները կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքին զուգահեռ, ձևավորել է #ՔոԱրգելանքը արագ արձագանքման հատուկ խումբ:
Այսուհետ, օրենքով թույլատրելի դեպքերում առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր կամ Ձեր վստահորդի նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ լուծել հետևյալ խնդիրները․
կատարված վճարումների ճշգրտումը և արգելանքը չվերացնելու պատճառների պարզումը,