00:00:00

«Լիդիանը» կրթաթոշակներ կտրամադրի Ամուլսարի համայնքների ուսանողներին

15:10, 14 սեպտեմբեր 2020

«Լիդիան Արմենիան» Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ/Կեչուտ համայնքներում վերսկսում է կրթաթոշակների տրամադրման ծրագիրը: «Լիդիանի» տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ընկերությունը բարձր է գնահատել և գնահատում երիտասարդության և բարձրագույն կրթության դերը համայնքների զարգացման գործընթացում: Ուստի, չնայած Ամուլսարի շուրջ շարունակվող ապօրինություններին, «Լիդիանը» շարունակելու է աջակցել ապօրինության հետևանքով սոցիալական խնդիրների առաջ հայտնված ծնողներին և ուսանողներին: Ծրագրի շրջանակներում «Լիդիանը» կտրամադրի նշված համայնքներից հայաստանյան ցանկացած լիցենզավորված ԲՈՒՀ-ում ուսանող կամ ուսանել պատրաստվող 15 ուսանողի ուսման վարձը: Նախապատվությունը կտրվի երկրաբանության, քիմիայի, հանքագործության, մետալուրգիայի և բնապահպանության ոլորտներում ստացիոնար և հեռակա կրթություն ստացող  առաջին 15 դիմումատու ուսանողներին: Կրթաթոշակի համար նշված պայմաններին բավարարող բոլոր ուսանողները իրենց տվյալները կարող են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներկայացնել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին, ում հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` Գնդեվազ – 043 404714 Գորայք – 043 404710 Սարավան – 043 404715 Ջերմուկ/Կեչուտ – 043 404751 Կամ՝ ուղարկել դիմումները [email protected]:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր