00:00:00

Զգուշացում․ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա

21:58, 12 սեպտեմբեր 2020

Մասնագետներն զգուշացնում են՝ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա: Այնինչ մեթիլ սպիրտը շատ ուժեղ թույն է, որի հակաթույնը չկա: «Հստակ տեղեկություն չունենք, թե իրականում քանի մնակ է տուժել, որովհետև թեթև թունավորումը կարող է ուղեկցվել մկանային ցավերով, տեսողության անդառնալի թուլացմամբ: Նման հիվանդները կարող են չդիմել հիվանդանոց: Իսկ ծանր թունավորման դեպքում առաջանում է սրտի կանգ, անդառնալի կուրություն»,- YerevanToday-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը: Ըստ նրա, այդ թունավոր սպիրտից անգամ ալկոգելեր են պատրաստվել:
Զգուշացում․ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր