00:00:00

ԿԳՄՍ-ն հրապարակել է ամսական պատվովճարներ ստացող 20 մարզիկների անունները

16:22, 12 սեպտեմբեր 2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ: Որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից: «Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,- ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության մեջ: Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը.                                                                            Ցուցակ                                                         N                                           Անուն, ազգանուն                                      Զբաղեցրած տեղը                                   Պատվովճարի ամսական չափը հազար դրամ                                     Օլիմպիական խաղեր 1 Էդուարդ Ազարյան 1-ին տեղ 200,000.00   2 Արմեն Նազարյան 1-ին տեղ 200,000.00   3 Էդուարդ Միքայելյան 2-րդ տեղ 140,000.00   4 Յուրի Սարգսյան 2-րդ տեղ 140,000.00   5 Արմեն Մկրտչյան 2-րդ տեղ 140,000.00   6 Միհրան Հարությունյան 2-րդ տեղ 140,000.00   7 Սոս Հայրապետյան 3-րդ տեղ 100,000.00   8 Յուրի Պատրիկեև 3-րդ տեղ 100,000.00   9 Հրաչիկ Ջավախյան 3-րդ տեղ 100,000.00   10 Գևորգ Դավթյան 3-րդ տեղ 100,000.00   Շախմատի համաշխարհային օլիմպիադա 11 Վլադիմիր Հակոբյան 1-ին տեղ 200,000.00   12 Սերգեյ Մովսիսյան 1-ին տեղ 200,000.00   Աշխարհի առաջնություն 13 Նշան Մունչյան 1-ին տեղ 100,000.00   14 Արայիկ Գևորգյան 1-ին տեղ 100,000.00   15 Դեվիդ Սաֆարյան 1-ին տեղ 100,000.00   16 Յուրի Սարգսյան 1-ին տեղ 100,000.00   Շախմատի աշխարհի թիմային առաջնություն 17 Լևոն Արոնյան 1-ին տեղ 100,000.00   18 Վլադիմիր Հակոբյան 1-ին տեղ 100,000.00   19 Ռաֆայել Վահանյան 1-ին տեղ 100,000.00   20 Գաբրիել Սարգսյան 1-ին տեղ 100,000.00   21 Ռոբերտ Հովհաննիսյան 1-ին տեղ 100,000.00  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր