00:00:00

Ճանապարհ փակողների համար «բնապահպանությունը» պատրվակ է. «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ (Տեսանյութ)

15:20, 12 սեպտեմբեր 2020

Մենք ապրում ենք Ամուլսարի հարակից համայնքներում և բոլորից շատ ենք մտածում մեր համայնքի, մեր հողի ու մեր ջրի մասին։ Մեզանից շատերը աշխատել են Ամուլսարում և տեսել են, թե ինչ որակի աշխատանք է իրականացվում, ասվում է «Ամուլսարի հանք» նախաձեռնող խմբի տարածած տեսանյութում։ «Ճանապարհ փակողների համար «բնապահպանությունը» պատրվակ է։ Վստահ ենք՝ իրենք էլ գիտեն, որ Լիդիանը ամենաբարձր որակի աշխատանք է կատարում։ Եվ ուրեմն ինչ շահ են հետապնդում նրանք՝ ճանապարհ փակելով։ Միակ բանը, որին հասել են այս մարդիկ հարյուրավոր քաղաքացիների սնանկացումն է, այս համայնքների դատարկվելը ու տասնյակ խանութների փակվելը», - նշված է հաղորդագրությունում։ https://www.facebook.com/MineAmulsar/videos/323974718931966/?t=0&v=323974718931966

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր