00:00:00

Կորոնավիրուսով վարակման 172 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ

11:02, 12 սեպտեմբեր 2020

Հայաստանում սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 172 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45675 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 234631, վերջին մեկ օրում` 3372 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2878 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 2-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 41605 անձ` վերջին մեկ օրում 171 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 911 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 281 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր