00:00:00

«Հրապարակ». Փաշինյանի «սև ցուցակը» կրկին ակտուալ է դարձել. Ջուլֆալակյանը մանդատը դրել է վարչապետի հետ ընդհարումից հետո

13:28, 12 սեպտեմբեր 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակը» կրկին ակտուալ է դարձել։ Վերստին նայում են պատգամավորների «դոսյեները»։ Ընդդիմության ակտիվանալու շեմին թիմի անհնազանդներին հնազանդեցնելու գործընթաց է սկսվել։ Մեզ ասացին, որ Արսեն Ջուլֆալակյանը ցուցակից առաջին թռցրած «գլուխն» է։ «Փաշինյանի վրա մի ուրիշ կարգի ազդում էին Արսենի համարձակությունն ու ամբիցիաները, նրա հրապարակային քննադատությունները»,- ասաց մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ «մանդատը դրել է Փաշինյանի հետ զրույցից եւ ընդհարումից հետո»։ Առաջիկայում էլ Հակակոռուպցիոն հանձնաժողովը վարույթ կհարուցի պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ․ նրա հայտարարագրում փաստական անճշտությունները ստուգել են, եւ ՊԵԿ-ին հարցում է արվել նշված «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամտի վերաբերյալ, ու պարզվել է, որ դրան համարժեք հարկ չի վճարվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր