00:00:00

«Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը եւս մանդատը վայր կդնի

13:04, 12 սեպտեմբեր 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունից մեկ պատգամավոր էլ մանդատը վայր կդնի։ Խոսքն Արմեն Փամբուխչյանի մասին է։ Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, ով մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով,  Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։ Ասացին՝ պաշտոն է ստանձնելու։ Թե ինչ պաշտոն, չհաջողվեց պարզել․ Փամբուխչյանն անհասանելի էր։ Հիշեցնենք, որ մինչեւ պատգամավոր դառնալը նա մոտ մեկ տարի տրանսպորտի փոխնախարար է եղել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր