00:00:00

Նուբարաշենի աղբավայրում երեկ բռնկված հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել. ԱԻՆ

23:28, 11 սեպտեմբեր 2020

ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ քաղաքապետարանի երկու ջրատար տեղում իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։ Հրդեհի երրորդ օջախը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել՝ 19։16-ին․ մոտ 1000 քմ տարածքում այրվել է շինարարական աղբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետեւ հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ եւ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ առկա է հրդեհի երկու օջախ։ Առաջին օջախը մեկուսացվել է ժամը 13։35-ին (մոտ 3000 քմ), երկրորդ օջախը՝ 19։41-ին (մոտ 4 հա): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի հինգ ջրատար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր