00:00:00

Զոհրաբ Մնացականյանը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանի խնդիրները

15:06, 11 սեպտեմբեր 2020

Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Մոհամմադ  Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: ԱԳՆ-ից  հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարեւորվեց ավանդական բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը եւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին եւ դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր