00:00:00

Անի Սամսոնյանը Արսեն Թորոսյանից պարզաբանում է պահանջել Գյումրիում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

13:37, 11 սեպտեմբեր 2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչպես մամուլից հայտնի է, Գյումրու թիվ 29 դպրոցի 65 աշխատակից թեստավորվել են և 8-ի մոտ ստացվել է COVID 19-ի դրական պատասխան: Աշխատակիցներից երեքն անմիջապես որոշել են կրկնակի թեստ հանձնել Գյումրի բժշկական կենտրոնում գործող մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկի մասնաճյուղում, ու մեկ օրվա տարբերությամբ կրկնաթեստի պատասխանները եղել են բացասական։ Սակայն աշխատակիցներին տեղեկացրել են, որ պարետատունը հիմք է ընդունում առաջին թեստի պատասխանը և նրանք ստիպված են ինքնամեկուսանալ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պարզաբանում եմ պահանջել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր