00:00:00

Այսօր առավոտյան ես նամակ եմ հղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի իմ գործընկերոջը. Միքայել Մելքումյան

10:42, 11 սեպտեմբեր 2020

Ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունում ապրող եւ աշխատող Հայաստանի Հանրապետության մի քանի հազար քաղաքացիներ փաստորեն չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն եւ միանալ իրենց ընտանիքներին եւ հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պետությունը չպետք է անտարբեր գտնվի եւ անտեսի այս խնդրի հրատապ լուծումը: Այսօր առավոտյան ես նամակ եմ հղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի իմ գործընկերոջը՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լ. Ի. Կալաշնիկովին՝ խնդրելով աջակցել այս խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն համապատասխան լուծումներ, եւ մեր հայրենակիցները կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն: Ներկայացնում եմ իմ կողմից Լ. Ի. Կալաշնիկովին ուղղված նամակի տեքստը: Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիդ մաղթում եմ համբերություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր