00:00:00

ՇՎՏՄ-ն Երևանի խոշոր առևտրի կենտրոններում էական խախտումներ չի արձանագրել

19:47, 10 սեպտեմբեր 2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը. «Տեսչական մարմնի աշխատակիցները շրջել են «Երևան մոլ», «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող ոսկու տոնավաճառի տաղավարներով, հորդորել են տնտեսավարողներին պահպանել պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերը, հավուր պատշաճի լրացնել ջերմաչափման գրանցամատյանը: Էական խախտումներ չեն արձանագրվել: Առկա թերությունները տեղում վերացվել են: Հարկ է նաև նշել, որ խոշոր առևտրի կենտրոններում հակահամաճարակային անվտանգության մի շարք նորմեր պահպանվում են կենտրոնացված կարգով: Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր