00:00:00

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է կիսամյակի աշխատանքների արդյունքները

19:36, 10 սեպտեմբեր 2020

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում սեպտեմբերի 10-ին ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները: Խորհրդակցության ավարտին Գաբրիել Բալայանը բարձր է գնատել իրականացված աշխատանքները և համոզմունք հայտնել, որ ռազմական ոստիկանությունը, իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, կարող է և պետք է անի ավելին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր