00:00:00

Ձեր համերգի սակավամարդությունը ապացույցն է այն բանի, որ այսօր այդ մարդիկ, ում դուք աջակցում եք, չեն ներկայացնում համայնքը. Ամուլսարի հանք - նախաձեռնող խումբ

18:12, 10 սեպտեմբեր 2020

Հարգելի պարոն Հախվերդյան, «Ամուլսարի հանք» նախաձեռնությունը Ամուլսարի հանքի համայնքների բազմաթիվ բնակիչների անունից հիսասթափություն է հայտնում երեկ Ամուլսար կատարած Ձեր այցի կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում Ձեր արվեստը և խիստ հիասթափված ենք, որ երեկ այցելելով մեր մարզ դուք այդպես էլ չեղաք մեր համայնքներից որևէ մեկում, ավելին Ձեր բացահայտ աջակցությունը ցուցաբերեցինք և այցելեցիք մեր համայնքները սոցիալական ծանր իրավիճակի հասցրած, վախի մթնոլորտում պահող, ապօրինություն իրականացնող մի խումբ անձանց: Այնուամենայինիվ, մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունեցաք ինքներդ համոզվելու, որ մի քանի մարդկանցից կազմված խումբը չի ներկայացնում համայնքի մեծամասնությունը ու նրանց տրամադրությունները: Ձեր համերգի սակավամարդությունը, չնայած նախապես արված հայտարարությանը և հրավերին, ակնհայտ ապացույցն է այն բանի, որ այսօր այդ մարդիկ, ում դուք աջակցում եք, չեն ներկայացնում համայնքը, իսկ նրանց գործողությունները ընդունելի չէ համայնքների բնակիչների կողմից: Մենք հուսով ենք, որ դուք կվերանայեք Ձեր դիրքորոշումը Ամուլսարի հարցում` ի շահ Ամուլսարի համայնքների հազարավոր բնակիչների և մենք հնարավորություն կունենաք ներկա գտնվելու Ձեր համերգին Ամուլսարի հանքի համայնքներից որևէ մեկում: #Ամուլսար #Ամուլսարի_հանք #Ջերկուկ #Գնդեվազ #Սարավան #Գորայք #ամուլսարը_պետք_է_շահագործվի
На изображении может находиться: 2 человека, люди сидят, гитара и текст

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր