00:00:00

Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է անցկացվել

17:48, 10 սեպտեմբեր 2020

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է կատարվել։ «Իմ ասած փաստերի հիման վրա ծառայողական քննություն է եղել։ Ինձ կանչեցին, հարցեր տվեցին։ Մոտակա օրերին որոշումը կլինի։ Քննությունը եղել է օգոստոսի վերջերին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սմբատ Գոգյանը։ ԲՈԿ նախագահը, հիշեցնենք, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, հայտարարելով, թե կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ «Ես աշխատանքից ազատման դիմում եմ գրել՝ ներկայացնելով խնդիրները։ Դեռ այդ խնդիրների լուծումները չեմ տեսել։ Աշխատանքից ազատման հրամանի վերաբերյալ կտեղեկանանք կառավաության կայքից», - ասաց Սմբատ Գոգյանը։ Նշենք, որ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ամիսներ առաջ՝ մայիսի 14-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր