00:00:00

Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը տարածաշրջանում ամենազարգացած երկիրը դառնալու ներուժ ունի

15:17, 10 սեպտեմբեր 2020

Ապագայի մասին պատկերացումը բաղկացած է երկու մասից` ինչպես ես դու ուզում այն տեսնել եւ ինչպիսին այն կարող է լինել: Այս մասին «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանը կարող է ամենազարգացած եւ կազմակերպված երկիրը լինել տարածաշրջանում: Ներուժ կա, ես դա տեսնում էի»,- հայտարարեց նախկին նախագահը: Ըստ նրա` դա այդպես էր նաեւ 1992-94 թվականներին` չնայած շրջափակմանը եւ բազմաթիվ խնդիրներին: «Համաշխարհային բանկը մեր փորձը սովորեցնում էր ուրիշներին: Անգամ Արեւելյան Եվրոպայում մեր մասնագետները սեմինարներ էին անցկացնում մեր հաջողությունների մասին: Դա վաղուց արդեն չկա: Այնտեղից են գալիս սովորեցնելու: Այնուամենայնիվ, ես կկրկնեմ` ներուժ կա: Մենք կարող ենք տարածաշրջանում ամենալավը լինել ամեն ինչում: Մենք նավթ ու գազ չունենք: Կարգապահություն եւ գիտելիքների վրա հիմնված տնտեսություն. սա է մեր ապագան»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր