00:00:00

Այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում. Լիլիթ Մակունցը`Արսեն Ջուլֆալակյանի`մանդատը վայր դնելու մասին

14:10, 10 սեպտեմբեր 2020

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում չցանկացավ մեկնաբանել իրենց խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու որոշումը: «Ես այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում: Միակ բանը, որ ուզում եմ ընդունեք ի գիտություն, պարոն Ջուլֆալակյանի հանրային հրապարակումն է»,- ասաց նա: Հարցին՝ արդյոք այս թեմայով կարծիք հայտնելու կաշկանդվածութուն  ունի՞, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Որևէ հարցում կաշկանդվածություն չունեմ, այս պահին նպատակահարմար չեմ գտնում որևէ մեկնաբանություն տալ»: Հիշեցնենք, որ երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին  պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ: Նրա պնդմամբ՝ նման քայլի պատճառը հանդիսացել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները՝ նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր