00:00:00

Գործադիրը հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատողների քանակը և հաստիքացուցակը. Այն կունենա 6 վարչություն

11:17, 10 սեպտեմբեր 2020

Հայաստանի կառավարությունն իր այսօրվ՝ սեպտեմբերի 10-ի նիստում հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը: Հանձնաժողովը կունենա 40 հաստիք եւ 6 վարչություն: Ըստ այդմ, Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ, գլխավոր քարտուղար: Հանձնաժողովի վարչություններն են՝ Հայտարարագրերի վերլուծության վարչություն Վարույթների և իրավական ապահովման վարչություն Անհամատեղելիության պահանջների և  այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչություն Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչություն Մեթոդական աջակցության վարչություն Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր