00:00:00

Վահե Ջիլավյանն այլևս չի պաշտոնավարում Շրջակա միջավայրի նախարարությունում

02:40, 10 սեպտեմբեր 2020 Քաղաքականություն

Երկար տարիներ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարը հանդիսացած, այնուհետև՝ 2020թ․-ի ապրիլ ամսին ՇՄ նախարարի առաջին տեղակալ նշանակված Վահե Ջիլավյանն այլևս չի պաշտոնավարում նախարարությունում։ Այս մասին հայտնում է  econews.am-ը: Նշենք, որ վերջինս՝ հանդիսանալով նախորդ իշխանությունների կողմից նշանակված և տարիներ շարունակ համակարգում գործունեություն ծավալող քաղաքացի, ոչ միանաշանակ և դժգոհությամբ էր ընդունվում հանրության կողմից։ Կենսագրական տվյալներ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1975թ. հունվարի 31 Կրթություն 1991 – 1996 – Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ Կառավարում և տնտեսական կապերի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ) 1981 – 1991 – Երևանի N139 անգլերեն թեքումով միջնակարգ դպրոց Աշխատանքային գործունեություն Հունիս 2017 – Մայիս 2018 – ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Օգոստոս 2016 – Հունիս 2017 - Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամ, փոխտնօրեն (Դեկտեմբեր 2016 – Ապրիլ 2017 - Գործադիր տնօրենի ժ/պ) Մայիս 2015 – Օգոստոս 2016 - Հայաստանի Զարգացման Հիմնադրամ, Սփյուռքի գծով խորհրդատու Օգոստոս 2012 - Հուլիս 2014 - ՀՀ սփյուռքի նախարարություն, նախարարի տեղակալ Հոկտեմբեր 2009 - Օգոստոս 2012 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, աշխատակազմի ղեկավար Սեպտեմբեր 1999 – Հոկտեմբեր 2009 - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, վարչության պետ Մարտ 2000 – Հոկտեմբեր 2009 - ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ Օգոստոս 1999 – Դեկտեմբեր 1999 – Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն Մարտ 1999 - Սեպտեմբեր 1999 – ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, բաժնի պետ - Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման բաժին Օգոստոս 1998 - Մարտ 1999– ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, գլխավոր մասնագետ, Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչություն Ապրիլ 1998 – Օգոստոս 1998 - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, առաջատար մասնագետ -- Արտաքին պետական պարտքի կառավարման վարչություն Զինվորական ծառայություն Հունիս 1996 – Հոկտեմբեր 1997 – ՀՀ Զինված Ուժեր,Սերժանտ Դասային աստիճան Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Լեզուները Հայերեն (մայրենի), Անգլերեն (ազատ), Ռուսերեն (ազատ) Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր