00:00:00

Մահացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Սասուն Հունանյանը

19:43, 09 սեպտեմբեր 2020

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Սասուն Սուրենի Հունանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։ Նախարարությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում գնդապետ Ս. Հունանյանի հարազատներին, մարտական ու զինակից ընկերներին: Գնդապետ Սասուն Սուրենի Հունանյանը ծնվել է 15.08.1964թ. Ջավախքում:
1990թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1992թ. ընդունվել է զինվորական ծառայության ՀՀ ԶՈՒ շարքերում եւ նշանակվել առանձին գումարտակի դասակի հրամանատար: Ծառայության առաջին իսկ օրվանից մասնակցել է ՀՀ եւ Արցախի պաշտպանական մարտերին: 1993թ. նշանակվել է առանձին գումարտակի վաշտի հրամանատար: 1994թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնին: 1997թ. ունկնդրել է ՌԴ ՊՆ «Վիստրել» սպայական դասընթացները: 2000թ. ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական ակադեմիան: 2001թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի բաժանմունքի պետ: 2002թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնին: 2014թ. արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքով: Պարգեւատրվել է «Արիության», «Մարտական ծառայության» «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» եւ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալներով, կրծքանշաններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր