00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

17:40, 09 սեպտեմբեր 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Էմոմալի Ռահմոն, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս եւ լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Ուրախալի է նշել, որ անկախության տարիների ընթացքում Տաջիկստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններով: Համոզված եմ, որ մեր երկրների միջեւ ձեւավորված՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետայսու եւս կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների: Հարգելի Էմոմալի Ռահմոն, օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր