00:00:00

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

13:43, 09 սեպտեմբեր 2020

Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ: Նախագահը կարևորել է ճանապարհային ոստիկանության դերը անվտանգ երթևեկության կազմակերպման գործում, շեշտելով, որ ակնառու է նրանց կողմից կատարվող ամենօրյա միջոցառումները և դրանք պետք է կրեն շարունակական բնույթ: ԱՀ նախագահը հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին, նշելով, որ ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական պայմանների պատշաճ ապահովումը և ծառայողների սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Հանդիպանը ներկա էին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը և ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Ղահրամանյանը։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր