00:00:00

Կորոնավիրուսով վարակման 199 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ

11:06, 09 սեպտեմբեր 2020

Հայաստանում սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 199 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45152 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 224559, վերջին մեկ օրում` 3518 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2945 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 237-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 41023 անձ` վերջին մեկ օրում 431 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 905 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 279 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր