00:00:00

Հրազդանի ներքին ջրանցքում հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ. սակրավորներ են ժամանել

10:34, 09 սեպտեմբեր 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 8-ին, ժամը 17:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Օհանովի փողոցում՝ ջրանցքում, ականանետ է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Պարզվել է, որ Մալաթիայի փողոցի թիվ 21/2 հասցեում՝ Հրազդանի ներքին ջրանցքում, հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ։ Ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր