00:00:00

«Հրապարակ». Սամվել Բաբայանը որոշել է «տերն ու ծառան» խաղալ Արայիկ Հարությունյանի հետ

13:30, 09 սեպտեմբեր 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ձեւավորվող նոր իշխանությունների հարաբերությունները եւ պաշտոնյաների մրցակցությունը երկրի համար վտանգավոր հուն է թեւակոխել։ Եվ ՀՀ իշխանությունները փորձում են գործուն քայլեր իրականացնել, որ այդ վիճակը չվնասի պետությանը։ Եթե «լավով» չհաջողվեց, ապա Արցախում առաջիկայում հնարավոր են կադրային վերադասավորումներ։ Սամվել Բաբայանն օրեցօր մեծացնում է իր ազդեցությունը եւ դուրս է գալիս նախագահի կառավարման տիրույթից, Մասիս Մայիլյանն իր «խաղն» է խաղում, գեներալիտետը լրիվ ինքնուրույն կյանքով է ապրում։ ՀՀ իշխանություններն օրերս դեղին քարտ են ցույց տվել Բաբայանին, ով սկանդալային հայտարարություն է արել Արցախի եւ Հայաստանի միջեւ փոխօգնության պայմանագիր ստրագրելու մասին։ «Ո՞ւմ հետ ենք կնքում ռազմական դաշինք․ ո՞վ ում հետ։ Ամբողջը Հայաստանի բանակն է։ Այսինքն՝ Հայաստանն ինքն իր հետ պայմանագի՞ր է կնքում»,- ասել է նա ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, եւ սա լուսաբանել են արցախյան ԶԼՄ-ները։ Բայց ժամեր անց Հայաստանից զանգել են, ու հայտարարությունը հեռացվել է, քանի որ պաշտոնական մակարդակում ամեն ինչ արվում է՝ միջազգային հանրությանը հրամցնելու, որ հայկական բանակն ընդամենը օժանդակություն է ցուցաբերում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր