00:00:00

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

19:03, 08 սեպտեմբեր 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուսաննա Սահադյանին վարչապետի աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ- գլխավոր հաշվապահ նշանակելու մասին որոշում է ստորագրել։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը ու Սուսաննա Սահադյանի դիմումը՝ 1. Սուսաննա Վառլենի Սահադյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ (պաշտոնի ծածկագիր՝ 06-12-Ղ1-1)։ 2. Սուսաննա Վառլենի Սահադյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր