00:00:00

Կրթական հաստատություններից ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին. Մելքումյանը հորդորում է անցնել հեռավար ուսուցման

15:05, 08 սեպտեմբեր 2020

Բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել եւ նորից անցնել հեռավար ուսուցման ձեւին: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել եւ նորից անցնել հեռավար ուսուցման ձեւին: Հազիվ վերջին օրերին վարակման ցուցանիշները իջել էին: Հիմա ի՞նչ ենք ցանկանում, նորից նոր բռնկումնե՞ր:  Ու՞մ է դա պետք: Ինչու՞ եմ այս գրառումը կատարում, որովհետեւ մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին: Շտապ դիմում եմ Պարետ Տ. Ավինյանին: Հրատապ քննարկեք ստեղծված իրավիճակը եւ նոր որոշումներ կայացրեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր