00:00:00

«Իրատես». Նոր հարվածներ. «Սուրմալու»-ում վարձավճարները 20 տոկոսով բարձրացնում են. առեւտրականները զայրացած են

13:50, 08 սեպտեմբեր 2020 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Համավարակի ստեղծած խնդիրները շարունակում են լարված պահել մեր տնտեսությունը: Չնայած մարդիկ զրկվել են աշխատանքից, բիզնեսներ են փակվում, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը նախանձելի չէ, նոր հարվածները, սակայն, կարծես առջեւում են: Այս իրավիճակում, երբ մարդիկ մի կերպ են կարողանում իրենց բիզնեսները պահել, որոշ առեւտրի կենտրոններ որոշել են, որ տաղավարների վարձավճարների գինը պիտի բարձրացնել: Մեր տեղեկություններով, «Սուրմալու» առեւտրի կենտրոնը մտադիր է շուրջ 20 տոկոսով բարձրացնել տաղավարների վարձավճարները, ինչը, բնականաբար, հարուցել է առեւտրականների զայրույթը: Թե ինչ հիմնավորմամբ եւ ինչու է այս պահին նման որոշում կայացվել, առեւտրականներին հստակ բացատրություն չեն տվել: Սակայն ակնհայտ է, որ նման որոշումը բավական տհաճ անակնկալ է առանց այն էլ առեւտրից դժգոհ տաղավարների տերերի համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր