00:00:00

Արցախի ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. Նա անդրադարձել է իր Մերձդնեստր այցին

22:18, 07 սեպտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ԱԺ  7-րդ գումարման  2-րդ նստաշրջանի օրակարգում շրջանառվող օրենքների նախագծերի պատրաստվածությունը՝  աշնանային նստաշրջանի առաջին նիստում քննարկելու նպատակով: Մշտական հանձնաժողովների նախագահներն ԱԺ նախագահին են ներկայացրել հանձնաժողովներում օրինագծերի շուրջ տարվող աշխատանքների ընթացքը: Խորհրդակցությայն ընթացքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն կատարած իր այցին: Վերջինս խոսել է տեղի ունեցած հանդիպումների եւ երկուստեք ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը եւս հանդես է եկել  Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրերին խորհրդարանական գործունեության մասին ամփոփ տեղեկատվությամբ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ԱՀ խմբակցությունների միջեւ հանդիպումներին եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝«Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկմանը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին հանձնարարական է տվել՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգի ձեւավորման համար հանդես գալ առաջարկություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր