00:00:00

«Մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը». Երեւանի քաղաքապետի խոսնակ

15:10, 07 սեպտեմբեր 2020

Գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար: Որպես իրազեկում. 1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում: 2. Առաջնահերթությունը տրվելու է ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային, գ/ տվյալ հաստատություն աշխատակցի երեխային: Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր