00:00:00

ՊԵԿ-ը ստուգումներ է անում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում. ընկերությունը չի շտապում մեկնաբանել տեղեկությունը

14:05, 07 սեպտեմբեր 2020

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը ստուգումներ է իրականացնում ՀՀ ամենախոշոր հարկատուներից մեկի մոտ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում: Նույն տեղեկություններով, ստուգումների ընթացքում ՊԵԿ-ն արդեն իսկ որոշ խախտումներ է արձանագրել։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանության ստանալու համար ՀԺ-ն դիմեց ԶՊՄԿ իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Պերճ Խաչատրյանին, սակայն վերջինս խնդրեց գրավոր հարցում ուղարկել, ինչը եւ արել ենք: Նշենք, որ ԶՊՄԿ-ն 2020 թվականի առաջին կիսամյակի (հունվար-հունիս) տվյալներով, համարվում է ՀՀ 3-րդ խոշոր հարկատուն՝ վճարած 21.6 մլրդ դրամ հարկերով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 7.9 մլրդ դրամով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր