00:00:00

Հայաստանում սկսվել է ՀՀ ՊՆ և ՌԴ ՀՌՇ զինծառայողների երկկողմ մարտավարական վարժանքը

18:46, 06 սեպտեմբեր 2020

 Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)  Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները  Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում երթեր են կատարել Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններ։ Մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պաշտպանական և հարձակողական գործողություններ կիրականացնեն հետախուզական-հարվածային (կրակային) համալիրներում ՝ հրետանու, հակաօդային պաշտպանության միջոցների, օպերատիվ-տակտիկական և բանակային ավիացիայի աջակցությամբ: Վարժանքների եւ պայմանական հակառակորդի ուժերի ու միջոցների կրակային խոցումը վարելու ընթացքում ստորաբաժանումների գործողությունների մոնիթորինգն իրականացնելու են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները: Զորավարժությունների ընթացքում զինծառայողները օրվա ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վարման ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն հրաձգային զենքով, նռնականետերով, հետեւակի մարտական մեքենաների, տանկերի, հրետանային եւ զենիթահրթիռային կայանքների սպառազինությամբ։ Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքին մասնակցում են ՀՌՇ-ի շուրջ հազար զինծառայողներ, գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր