00:00:00

Ոչ ոք չի եկել ու չի քանդում Վլադիմիր Գասպարյանի ամառանոցը. Տիգրան Աթանեսյան

18:22, 06 սեպտեմբեր 2020

Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ամառանոցը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով առավոտից մամուլում տարածվող այն տեղեկություններին՝ համաձայն որոնց Սևանում քանդվում են նախկին ոստիկանապետին պատկանող շինությունները։ «Էժան սենսացիա ստեղծելու և տարածելու սիրահարների համար՝ Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ. Գասպարյանի ամառանոցը: Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր: Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ. Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար: Երկրի խնդիրը Վ. Գասպարյանի ամառանոցը չէ, այլ տնտեսության ավիրումը, հասարակական-քաղաքական կյանքի ոչնչացումը, Արցախյան բանակցությունների տապալումը, պետական միջոցների բացահայտ մսխումը և համազգային աղետ դարձած խարդախությունը: Հ.Գ. Թող Սևանի մասին արդի խոսացողներից մեկը փորձի համեմատել իր և Վ. Գասպարյանի արածները Սևանի համար ու ամոթից թող լռի», – ասվում է գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր