00:00:00

«Սիրելի՜ ժողովուրդ, հանեք դիմակները, խնդրում եմ». Գեւորգ Պետրոսյան

12:37, 06 սեպտեմբեր 2020

Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ... Սիրելի՜ ժողովուրդ, հանեք դիմակները, խնդրում եմ... Ծաղրում են ձեզ... Հասկանում ե՞ք, 6 ամսից ավել ձեզ զրկել են հացից ու հիմա անամոթաբար 100 հազարավոր դրամների տուգանքներ են կիրառելու: Ուրիշ էլ ի՞նչ է պետք այս իշխանությանը դռան կողմը ցույց տալու համար: Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել: Ուրեմն էնքան նեղն ա ընկել, որ հրահանգել ա ամեն ինչի գնով ձերբակալել ընդդիմախոսներին: Դե պարզ ա, ես էլ եմ ցանկի մեջ: Նիկո՜լ, հասկացի՜ր, այլևս ոչ ոք քեզնից չի վախենում: Դու վախեցիր, որ մի օր հանկարծ կարող ա մի հրաշքով միասին հայտնվենք նույն պատժախցում... Պատկերացնում ե՞ս քո վիճակը... Էս ի՞նչ արեցիր էս ժողովրդի գլխին, ա՜յ անխիղճ...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր