00:00:00

Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները չեն վարակվել կորոնավիրուսով, Ազգերի լիգայի խաղը չի հետաձգվի

18:38, 05 սեպտեմբեր 2020

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրի Չեխիա - Շոտլանդիա հանդիպումը չի հետաձգվի, հաղորդում է Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։ Չեխիայի հավաքականի մի քանի ներկայացուցիչներ վարակվել են կորոնավիրուսով։ Ավելի վաղ Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտնել էր, որ սեպտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա եւ կհետաձգվի անորոշ ժամանակով։ Սակայն Չեխիայի թիմի ֆուտբոլիստների թվում վարակվածներ չկան։ ՈւԵՖԱ-ի հետ քննարկումներից հետո որոշվել է հանդիպումն անցկացնել նախատեսված օրը։ Նշվում է, որ Չեխիայի հավաքականը կհայտավորի նոր խաղացողների։ Առաջին տուրում Չեխիայի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Սլովակիայի թիմին, շոտլանդացիները 1։1 հաշվով խաղացել Իսրայել հավաքականի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր