00:00:00

Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է Հայաստան

14:44, 05 սեպտեմբեր 2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Դանիայից վերադարձել է Հայաստան: Ռևազյանը Երևանից դստեր հետ տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Երեւանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս:Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երեւան»,-տեսանյութին կից գրել է Ռևազյանը: Մարտ ամսին հայտնի էր դարձել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Դանիա էր մեկնել հղիության առիթով արձակուրդի շրջանակում՝ ընտանիքի կողքին լինելու համար: Տաթևիկ Ռևազյանն ավելի ուշ հայտնել էր, որ մտադիր է Հայաստան վերադառնալ իր երեխայի ծնունդից հետո հնարավորինս շուտ: Նրա առաջնեկը՝ Մոնթեան լույս աշխարհ է եկել մայիսին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր