00:00:00

Պաշտպանը ՀՀ ԱԺ նախագահի հետ քննարկել է ստրասբուրգյան այցի արդյունքները և համագործակցության հեռանկարները

02:10, 11 հոկտեմբեր 2019

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ ամփոփելու ստրասբուրգյան այցի արդյունքները և քննարկելու հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այս մասին տեղեկացանք ԱՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:
Պաշտպանը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ-ի աջակցությունը իր ստրասբուրգյան այցի կազմակերպման և Եվրոպայի խորհրդի մարմինների հետ փոխշփումների ապահովման գործում:
Կողմերը պայմանավորվել են շարունակաբար ամրապնդել համագործակցությունը միջազգային հարթակներում Արցախի բնակիչների իրավունքների ներկայացման և պաշտպանության ուղղությամբ՝ թե՛ ուղիղ կապի միջոցով և թե՛ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ԱՀ Ազգային ժողովի հետ համատեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր