00:00:00

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնողների համար անհանգստանալու որևէ լուրջ խնդիր չունենք. Արմեն Գրիգորյան

15:43, 10 հոկտեմբեր 2019

Մեր ուշադրության կենտրոնում են այն սիրիական համայնքները կամ բնակավայրերը, որտեղ կա հայ բնակչություն։ Այս մասին Կառավարության դռնփակ քննարկումից հետո ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին։
«Այս պահին հանձնարարական կա քննարկելու ու հասկանալու, թե ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել ու նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում և մինչ օրվա վերջ պլանները կմշակեն: ԱԽ քարտուղարը հայտնեց, որ հումանիտար առաքելության համար, որը իրականացվում է Սիրիայում, լուրջ անհանգստանալու խնդիր չունենք: «Դա հումանիտար առաքելություն է և նրանք չեն կարող որևիցե ձևով մասնակցություն ունենալ որևէ ռազմական գործողության»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր