00:00:00

Ըստ Փաշինյանի՝ Սևանի ափին հավաբուն հիշեցնող օբյեկտներ կան, և այլևս չի կարելի աչք փակել դրա վրա

17:21, 10 հոկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում  անդրադարձավ  ամռանը բողոքի ակցիայի դուրս եկած տնտեսվարողներին: Վարչապետն ասաց, որ Սևանի կանաչելուց հետո որոշ տնտեսվարողներ բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում կառավարությունից, որպեսզի ասեն, որ Սևանը վտանգավոր չէ: «Սևանա լճի շուրջ գործունեություն իրականացնողները բողոքի ակցիա էին անում, թե բա՝ հայտարարեք, որ Սևանի հետ ամեն ինչ նորմալ ա: Հարց, իսկ նրանք իրենց գործունեության արդյունքում աղտոտումը նվազեցնելուն ուղղված որևէ բան անո՞ւմ են: Էդ մարդիկ աղտոտում են Սևանը, դրա արդյունքում կրում են վնասներ ու կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդենք իրենց աղտոտած ջրերում և կներեք, հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն: Հատկապես թերակղզու հատվածում կատաստրոֆիկ երևույթներ կան ու հերիք ա աչք փակենք դրա նկատմամբ: Երկրի իմիջն է վնասվում... Սևանի շուրջ պետք է բիզնեսը քաղաքակրթվի»,- հայտարարեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր